- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 10-15 minutes
Վաֆլիով կոներ շոկոլադե միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սկզբում պատրաստում ենք կրեմը: Դեղնուցները շաքարավազի հետ այնքան հարում ենք մինչև զանգվածը սպիտակի։ Ավելացնում ենք ալյուրն ու հարում այնքան մինչև համասեռ զանգված ստանանք։
- Միջին չափի կաթսայի մեջ կաթը հասցնում ենք եռման աստիճանի։ Առանց սառեցնելու փոքր չափաբաժիններով և անընդհատ խառնելով կաթը ավելացնում ենք ձվով խառնուրդին։
- Խառնուրդը տեղափոխում ենք մաքուր կաթսայի մեջ և դնում ուժեղ կրակի վրա։ Անընդհատ խառնելով եփում ենք մինչև զանգվածը սկսի բլթբլթալ և թանձրանա։ Խառնուրդը կրակի վրայից հանում ենք և գդալ առ գդալ կարագ ենք ավելացնում` յուրաքանչյուր գդալն ավելացնելուց հետո լավ խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք մանրացրած շոկոլադը։
- Խառնում ենք մինչև այդ ամենը լուծվի և համասեռ զանգված ստանանք։ Կրեմը լցնում ենք տարայի մեջ և սննդային փաթեթով ծածկում։ Թողնում ենք սառչի։
- Պատրաստում ենք վաֆլիները։ Ձուն շաքարավազի հետ հարում ենք, ավելացնում հալեցրած կարագը, այնուհետև ալյուրը։ Միասեռ, ոչ շատ թանձր խմոր ենք հունցում։
- Վաֆլիները վաֆլու համար նախատեսված ձևամանի մեջ թխում ենք, և դեռ տաք վիճակում կոնի տեսքով փաթաթում։ Թողնում ենք ամբողջությամբ սառչեն։ Սառելուց հետո վաֆլիով կոները լցոնում ենք կրեմով, իսկ վրան մանրացրած պնդուկ կամ հատապտուղներ լցնում։
Քաղցր և խրթխրթան վաֆլիով կոներ , որոնք հարմար են ոչ միայն եփված կրեմով լցոնել, այլև պաղպաղակով։ Կարող ենք նաև խմորի մեջ մանրացրած ընկուզեղեն և դարչին ավելացնել` ըստ ցանկության: Նշված բաղադրիչներից 15-18 հատ կոն է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ վերոնշյալ բաղադրատոմսը կարող ենք վաֆլիի փակվող ձևամանների մեջ օգտագործել. նկատի ունեմ, այդ դեպքում ավելի փափուկ կլինի՞: Այնպիսին, ինչպիսին օրինակ, Ջազվե սրճարանում են տալիս
Իհարկե կարող եք, սակայն պատրաստելուց հետո, դրեք այն պոլիէթիլենային պարկի մեջ, որպեսզի այն փափուկ մնա 🙂
կներեք գրված է “ծատ թանձր խմոր” դա ճիշտ է, թե պետք է լինի ” ոչ շատ թանձր խմոր”
Սիրելի Նարինե, շնորհակալություն վրիպակը նկատելու համար։ Խմորը պետք է լինի ոչ շատ թանձր։ ։)