- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Բազուկով և գազարով աղցան
Բաղադրիչներ
- գազար - 200 գր
- բազուկ - 200 գր
- խնձոր - 1 հատ
- արևածաղկի սերմեր - 80 գր
- նուռ - 100 գր
- հյութ կիտրոնի - 100մլ
- ձիթայուղ - 30 մլ
- աղ - 1/4 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Գազարը ցանկալի է կորեական գազարի քերիչով անցկացնել, որպեսզի երկարավուն,
գեղեցիկ կտորներ ստանանք։ Մաքրած գազարը քերում ենք։
- Այնուհետև նույն քերիչով անցկացնում ենք նաև բազուկը` հում վիճակում։ Բազուկը լավ կլինի հյութեղ լինի։
- Կիսաքաղցր խնձորը կեղևազրկում ենք, սերմերը հանում և քերիչով անցկացնում։
- Մաքրած արևածաղկի սերմերը չոր թավայի մեջ թեթևակի կարմրացնում ենք` խառնելով։ Այնուհետև սառեցնում ենք։
- Արևածաղկի սերմերն ու նռան հատիկներն ավելացնում ենք գազարով, բազուկով և
խնձորով զանգվածին։ Նռան հատիկներից և արևածաղկի սերմերից կարող ենք մի քիչ
պահել` ձևավորման համար։
- Կիտրնահյութը, աղն ու ձիթայուղը խառնում ենք և ավելացնում աղցանին։
- Ապա թողնում ենք 10-15 րոպե և մատուցում:
Գազարով աղցան պատրաստելիս ձիթայուղը կարող ենք բուսայուղով փոխարինել: Այս բաղադրատոմսի մեջ խնձորը պարտադիր բաղադրիչ չէ, բայց խնձորով այս աղցանն ավելի համեղ է։ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: