- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Նուշով կոնֆետներ՝ նարնջի և սուրճի համով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջազվեի մեջ լցնում ենք սուրճը, 1/2թ/գդ շաքարավազն ու ջուրը և դնում ենք կրակի վրա: Երբ սուրճը սկսում է բարձրանալ հանում ենք կրակի վրայից։ Լցնում ենք փոքրիկ բաժակի մեջ և թողնում ենք սառչի։ Սուրճի փոխարեն կարող ենք ջուր վերցնել։ Այդ ընթացքում նուշը սրճաղացում շատ մանր աղում ենք (եթե, իհարկե պատրաստի նուշի ալյուր չունենք)։ Աղալուց հետո այն խառնում ենք շաքարավազի հետ։
- Նարինջը կեղևով 4 մասի ենք բաժանում, վերցնում ենք 1/4-ը և բլենդերում
մանրացնում։
- Մանրացված նուշով և շաքարավազով խառնուրդի մեջ ենք լցնում նարնջի խյուսը,
խառնում ենք (ձեռքերով ավելի լավ կզգաք զանգվածը)։ Աստիճանաբար սուրճ ենք
ավելացնում` 1/2 բաժակը կարող է շատ լինել (կախված բաժակի մեծությունից), այդ
պատճառով սուրճը միանգամից չենք լցնում։ Ստացված զանգվածից ընկույզի չափ գնդեր ենք պատրաստում և թաթախում ենք շաքարի փոշու մեջ։ Այնուհետև դնում ենք կոնֆետի համար նախատեսված թղթե ձևամանների մեջ և թողնում ենք չորանան (լավ կլինի գիշերը թողնել)։
Բարի ախորժակ։
Մթերքի այս քանակությունից ստացվում է 20 հատ կոնֆետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
?