- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35-50 minutes
Խնձորով պիրոգ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- բուսայուղ - 1/2 բաժակ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- եղեգնաշաքար - 1/2 բաժակ
- խնձոր - 3 հատ
- ալյուր - 1,5 բաժակ
- դարչին - 1/2 թ/գդ
- Կարամելի համար՝
- եղեգնաշաքար - 2 ճ/գդ
- մեղր - 2 ճ/գդ
- ջուր - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- 1 հատ խնձորը կեղևազրկում ենք և սերմերը հանում։ Ապա անցկացնում ենք մեծ քերիչով։ Ավելացնում ենք դարչինն ու շաքարավազը և խառնում։
- Լցնում ենք առանց հոտի բուսայուղը և խառնում ենք մինչև համասեռ դառնա։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը։
- Ալյուրը բաղադրատոմսի մեջ մոտավորապես է նշված, պետք է թանձր խմոր ստանանք։
Ապա պատրաստում ենք կարամելը:Թավայի մեջ ենք լցնում շաքարավազը, մեղրը, ջուրը կամ մրգահյութը։ Հասցնում ենք եռման աստիճանի և միջին ուժեղության կրակի վրա եփում ենք մինչև շաքարավազը լուծվի։
- Ժամանակ առ ժամանակ խառնում ենք։ Եփում ենք 3-4 րոպե։
Եթե 22 սմ տրամագծով կլոր ձևաման ունենք, լավ է դրա մեջ պատրաստենք, եթե ոչ` ուղղանկյունաձև ձևաման ենք վերցնում։ Կարամելը լցնում ենք ձևամանի մեջ։ 2 հատ խնձոր ենք վերցնում, կեղևազրկում ենք և սերմերը հանում, այնուհետև բարակ կտրատում ենք և դնում կարամելի վրա։
- Վրայից լցնում ենք խմորը և տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք 35-40 րոպե, բայց եթե խմորի շերտը հաստ է հնարավոր է 50 րոպե անհրաժեշտ լինի։ Պիրոգը փայտիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս խմորի միջից, ուրեմն պիրոգը պատրաստ է։
- Պիրոգը թեթևակի սառեցնում ենք, ձևամանից հանում, դնում ափսեի մեջ և մատուցում։
Խնձորով պիրոգ սիրողները անպայման կգնահատեն այս բաղադրատոմսը: Այս բաղադրատոմսում շագանակագույն շաքարավազը կարող ենք սպիտակ շաքարավազով փոխարինել 🙂 maltadates
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: