- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25-35 minutes
Ցիտրուսային տորթ-կարկանդակ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 350 գր
- հյութ կիտրոնի - 250 մլ
- շաքարավազ - 250 գր
- բուսայուղ - 100 մլ
- կիտրոն - 100 (կեղև)
- փխրեցուցիչ - 10 գր
- Միջուկի համար՝
- շաքարավազ - ըստ ճաշակի
- կիտրոն - 1 հատ
- մանդարին - 2-3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրով, հյութով, բուսայուղով և շաքարավազով խմոր ենք հունցում, ավելացնում ենք փխրեցուցիչը և կիտրոնի մանրացված կեղևը։ Լցնում ենք ձևամանի մեջ (26 սմ տրամագծով) և տեղափոխում նախապես մինչև 200-250 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք մինչև պատրաստ լինի։
- Մինչև կարկանդակը թխվում է պատրաստում ենք միջուկը. կիտրոնն ու մանդարինները կտորների ենք բաժանում, բոլոր կորիզները հանում ենք, բլենդերի մեջ մանրացնում ենք կամ էլ անցկացնում մսաղացով։ Ավելացնում ենք շաքարավազը ` ըստ ճաշակի։
- Ահա այսպիսի կարկանդակ է թխվել։ Թողնում ենք սառչի և մեջտեղից կիսում ենք, ստացվում է 2 շերտ։
- Վերցնում ենք առաջին շերտը և վրան ենք լցնում միջուկի կեսը։ Վրայից ծածկում ենք
երկրորդ շերտով և վրան ենք լցնում միջուկի մյուս կեսը։
- Կարկանդակը ձևավորում ենք ըստ ճաշակի։ 30 րոպե հանգիստ ենք թողնում, որ
շերտերը ներծծվեն, ինչպես հարկն է։
Կարկանդակը կարող ենք ձևավորել մանդարինի կտորներով և հապալասի հատիկներով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: