- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Կարտոֆիլով տաք աղցան
Բաղադրիչներ
- ջուր - 70 մլ (թթվի)
- բուսայուղ - 50 մլ
- վարունգ մարինացված - 200 գր
- սոխ - 1 հատ
- սունկ շամպինիոն - 200 գր
- կարտոֆիլ - 400 գր
- աղ
- կանաչի
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը լվանում ենք և 12-15 րոպե կեղևով եփում։ Շատ հարմար են փոքր չափի
կարտոֆիլները։ Եփվելուց հետո ջուրը թափում ենք և կափարիչը բացում ենք, որպեսզի
ավելորդ խոնավությունը դուրս գա միջից։
- Այնուհետև դեռևս տաք կարտոֆիլը մաքրում ենք,խոշոր կտրատում (4 մասի ենք
բաժանում) և վրան ենք լցնում թթու դրած վարունգի ջուրը ։ Եթե թթու դրած վարունգ
չունենք կարող ենք մարինացված վարունգի ջուրն օգտագործել։ Թողնում ենք կարտոֆիլը աղաջուրը ներծծի։
- Գլուխ սոխը մաքրում ենք և կիսաշրջանաձև կտրատում։
- Սունկը կտրատում ենք։
Բուսայուղով թավայի մեջ տապակում ենք սոխը, ավելացնում ենք սունկը և մոտ 10 րոպե տապակում ենք։
- Տապակած զանգվածը լցնում ենք կարտոֆիլի վրա։ Թթու կամ մարինացված վարունգը կտրատում ենք։
- Ավելացնում ենք կարտոֆիլով զանգվածի մեջ։ Աղցանը խառնում ենք, փորձում ենք, անհրաժեշտության դեպքում աղ ավելացնում։
Հնարավոր է բուսայուղի կարիք էլ չլինի (տապակած սնկի բուսայուղը կարող է բավական լինել)։
- Աղցանը մատուցում ենք տաք վիճակում և ցանկության դեպքում վրան կանաչի ենք
ցանում։
Շատ հագեցնող տաք աղցանի բաղադրատոմս , որը կարող ենք որպես հագեցնող նախաճաշ մատուցել, իսկ ճաշին կամ ընթրիքին որպես խորտիկ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: