- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20-30 minutes
Պահքային կոնֆետներ
Բաղադրիչներ
- բրինձ - 0,5 բաժակ
- հյութ նարինջի - 1 բաժակ (թարմ քամած)
- շաքարավազ - 0,5 բաժակ
- չիր ծիրանի - 200 գր
- շոկոլադ սև - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Բրինձը լավ եփում ենք մինչև կպչուն դառնա։ Այնուհետև լցնում ենք քամիչի վրա և
տրորում ենք։
- Նարնջի հյութը քամում ենք։
- Նարնջի հյութի մեջ ենք լցնում շաքարավազը և թանձր օշարակ ենք եփում։ Ավելացնում ենք տրորած բրինձը և թույլ կրակի վրա անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչև զանգվածը թանձրանա և պատերից հեշտ պոկվի։
- Մրգա-բրնձային զանգվածը թեթևակի սառեցնում ենք և լցնում 1 սմ հաստությամբ
տափակ մակերեսի վրա։ Պետք է մեկ օր թողնենք, որ այն սառչի։ Տեսքից և
կազմությունից շաքարակալած մեղր է հիշեցնում։ 1 օր հետո կտորների ենք բաժանում։ Համեղ իրիսներ են ստացվում։
- Վերցնում ենք ծիրանաչիրը, լվանում ենք, վրան եռման ջուր ենք լցնում, որ ուռչի։
- Այնուհետև չորացնում ենք և ծիրանաչրի մեջ ենք լցնում նարնջա-բրնձային միջուկը։ Ավելի հեշտ է լցոնել, երբ միջուկը կիսասառած վիճակում է։
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և ծիրանաչիրը թաթախում ենք շոկոլադի մեջ։ Պահքի շրջանում պետք է հատուկ շոկոլադ վերցնել, որի մեջ կենդանական ծագման
բաղադրիչներ և կաթնամթերք չկա։
- Շոկոլադը սառելուց հետո, անհրաժեշտության դեպքում կրկնում ենք այս գործընթացը։
- Կոնֆետները շոկոլադի երկրորդ շերտով ենք ծածկում և տեղափոխում սառցախցիկի մեջ։
- Մնում է սպասենք շոկոլադը սառչի։ Կոնֆետները սառնարանում ենք պահում, որ միջուկը չհալչի։
Եթե պահքային կոնֆետների համար եփված զանգվածը սառեցնենք սառցախցիկում, մերթընդմերթ խառնելով, հիանալի մրգային սառնաշաքար կամ շարբաթ կստանանք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: