- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20 minutes
Բամզաշերտ խորտիկ
Բաղադրիչներ
- բրինձ - 125 գր
- ջուր - 750 մլ
- սպանախ - 75 գր
- սխտոր - 2 պճեղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ագար-ագար - 5 գր
- արգանակ բանջարեղենային - 325 մլ
- հյութ կիտրոնի - 4 թ/գդ
- լոլիկի մածուկ - 1 ճ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 0,5 թ/գդ (աղացած)
- տաքդեղ կարմիր - 0,5 թ/գդ (աղացած)
- քիմիոն - 0,5 թ/գդ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- հաց սպիտակ - 3-4 կտոր(տոստի)
Քայլերի հաջորդականություն
- Բրինձը լցնում ենք եռացող ջրի մեջ (600 մլ)։ Եփում ենք մինչև պատրաստ լինի։
- Պատրաստում ենք բրնձով և սպանախով շերտը։ Եթե սպանախը սառեցված է, վրան
եռման ջուր ենք լցնում, որ հետ գա, այնուհետև սպանախը քամում ենք (ջուրը չենք
թափում)։ Սպանախը բլենդերի մեջ մանրացնում ենք` բուսայուղով և 50 մլ սպանախի
ջրով։ 1,5 գր ագար-ագարը ջրի (50 մլ) մեջն ենք լցնում, որ ուռչի։
- Բրնձի կեսը լցնում ենք բլենդերի մեջ և ավելացնում ենք սպանախը։
- Մանրացնում ենք, ավելացնում ենք ճզմած սխտորը, աղը, պղպեղն ու արգանակը (100մլ)։
- Հարում ենք։ Ագար-ագարը հասցնում ենք եռման աստիճանի և եփում ենք մինչև
ամբողջությամբ լուծվի, այնուհետև լցնում ենք բրնձով և սպանախով զանգվածի մեջ և
արագ խառնում ենք։
- Բրնձով և սպանախով շերտը լցնում ենք սննդային թաղանթով պատված ձևամանի
(16x16 չափի ձևամանի մեջ, ծավալը` 1,1 լ) մեջ։ Թողնում ենք սենյակային ջերմաստիճանում։
- Պատրաստում ենք բրնձով և կոճապղպեղով շերտը։ 1 գր ագար-ագարը ջրում (25 մլ) թրջում ենք մինչև ուռչի։ Մնացած բրնձի կեսը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք արգանակը (50 մլ) և հարում ենք։ Ավելացնում ենք կոճապղպեղը, աղը, պղպեղը և
կիտրոնահյութը։ Հարում ենք։
- Ագար-ագարը հասցնում ենք եռման աստիճանի և եփում ենք մինչև ամբողջությամբ
լուծվի, այնուհետև լցնում ենք բրնձով և կոճապղպեղով զանգվածի մեջ և արագ խառնում ենք։
- Բրնձով և կոճապղպեղով զանգվածը լցնում ենք բրնձով և սպանախով շերտի վրա։
- Պատրաստում ենք լոլիկի մածուկով շերտը։ 1,5 գր ագար-ագարը ջրում (50 մլ) թրջում ենք մինչև ուռչի։ Լոլիկի մածուկը լցնում ենք արգանակի մեջ (125մլ), խառնում ենք, որ
լուծվի։
- Ագար-ագարը հասցնում ենք եռման աստիճանի և եփում ենք մինչև ամբողջությամբ
լուծվի, այնուհետև լցնում ենք լոլիկի մածուկով զանգվածի մեջ և խառնում ենք։ Լոլիկի
մածուկով շերտը լցնում ենք բրնձով և կոճապղպեղով զանգվածի վրա։
- Պատրաստում ենք կարմիր տաքդեղով և բրնձի շերտը։ 1 գր ագար-ագարը ջրում (25 մլ) թրջում ենք մինչև ուռչի։ Մնացած բրինձը լցնում ենք բլենդերի բաժակի մեջ, ավելացնում ենք արգանակը (50 մլ, եթե բրինձը արդեն սառել է, արգանակը պետք է տաքացնել) և հարում ենք։ Ավելացնում ենք կարմիր տաքդեղը, աղը և սև պղպեղը և նորից հարում ենք։
- Լցնում ենք քիմիոնն ու լավ խառնում ենք։ Ագար-ագարը հասցնում ենք եռման աստիճանի և եփում ենք մինչև ամբողջությամբ լուծվի, այնուհետև լցնում ենք բրնձով զանգվածի մեջ և խառնում։
- Զանգվածը լցնում ենք սառած լոլիկի մածուկով շերտի վրա։ Սառեցնում ենք։
- Ժելեն զգուշորեն ձևամանից հանում ենք և կտրատում (6-8 չափաբաժին է ստացվում)։
- Յուրաքանչյուր կտորի չափով հաց ենք կտրում և դնում տակը։
- Ձևավորում ենք ըստ ցանկության և մատուցում ենք։
Այսպիսի խորտիկ կարելի է պատրաստել տարբեր տեսակի շերտերով։ Կախված եղանակից, սպանախը կարող ենք բազուկի տերևներով կամ այլ տեսակի կանաչեղենով փոխարինել։ Կարող ենք ցանկացած տեսակի բրինձ օգտագործել, միևնույն է, հետո բլենդերով մանրացնելու ենք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: