- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 5-10 minutes
Կարտոֆիլով կոտլետներ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը մաքրում ենք և աղաջրով լի ջրում եփում մինչև փափկի։ Երբ արդեն կարտոֆիլը պատրաստ է, ջուրը թափում ենք և մեծ կտոր կարագ ենք ավելացնում։
- Մինչև կարտոֆիլի սառելը, պատառաքաղով ճզմում ենք, որ գնդիկներ չմնան։ Այժմ ավելացնում ենք ձվերը, ալյուրը և հանգամանորեն խառնում ենք, մինչև համասեռ զանգված ստանանք։
- Ստացված խմորից կոտլետներ ենք ձևավորում և տեղափոխում ենք ձիթայուղով տաք թավայի մեջ։ Կոտլետները տապակում ենք միջին ուժեղության կրակի վրա` մինչև ոսկեգույն դառնան։ Այնուհետև շրջում ենք և մյուս կողմից էլ ենք տապակում։
- Ուտեստը պատրաստ է։
Կարտոֆիլով կոտլետները կարող ենք տարբեր միջուկներով լցոնել, օրինակ, սնկով: Կոտլետները մատուցում ենք թթվասերի, սնկով սոուսի, բանջարեղենային աղցանի հետ կամ էլ մատուցում ենք որպես խավարտ` մսով և ձկով ուտեստների հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shattt hamerer shnorakalutyun
Shatt hamer er shnorakalutyun
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
shat hamex er shnorhakalutyun lav baxadratomsi hamar
Սիրելի Մարիամ, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)
Շատ համեղ էր ես նոր պատրաստեցի???❤❤❤
Շատ ուրախ ենք, սիրելի Միլա։ Շնորհակալ ենք մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)