- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Բանջարեղենային ուտեստ
Բաղադրիչներ
- կարագ - 150գր
- ալյուր - 300գր
- ջուր - 7ճ/գդ
- աղ - 1պտղունց
- դդմիկ ցուկինի տեսակի - 2 հատ
- գազար - 2 հատ
- պանիր քերած - 150գր
- ձու - 4 հատ
- կաթ - 300մլ
- սխտոր - 2 պճեղ
Քայլերի հաջորդականություն
- Սառեցրած կարագը խառնում ենք ալյուրի հետ և սկսում կտրատել մինչև մաքսիմալ մանրանալը, ապա ավելացնում ենք աղը, սառը ջուրը և հունցում խմորը: Այնուհետև տեղադրում ենք խմորը կլոր տապակի մեջ և ձեռքերով սեղմելով տարածում այն տապակի հատակին և պատերին:
- Կտրատում ենք հավասարապես բարակ շերտերով գազարը և դդմիկը:
- Տեղադրում կտրաված բանջարեղենները տապակի մեջ:
- Ձուն թեթևակի հարում ենք կաթի հետ, ավելացնում ճզմած սխտորը: Ստացված սոուսը լցնում ենք բանջարեղենների վրա, ապա վրան շաղ տալիս քերած պանիրը:
- Եփում ենք ջեռոցում մոտ 1ժամ 180աստիճանում:
Օրիգինալ բանջարեղենային ուտեստ տորթի տեսքով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: