- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50-60 minutes
Բուսակերների բեզե
Բաղադրիչներ
- սիսեռ - 150 գր (պահածոյացված)
- շաքարավազ մանր - 200 գր
- կիտրոն - 1 թ/գդ (կեղև)
- սննդի գունանյութ
Քայլերի հաջորդականություն
- Բացում ենք պահածոյացված սիսեռը։
Հ.Գ. Կարող ենք սիսեռը եփել և այդ ջուրը օգտագործել, բայց քանի որ, այս մեթոդը
փորձված չէ, ռիսկի չենք դիմում։
Սիսեռի ջուրը քամում ենք և 150 մլ առանձնացնում։
- Հարիչի բաժակի մեջ ենք լցնում և ամենաբարձր ուժեղության վրա հարում ենք, մինչև
թանձր սպիտակ փրփուր ստանանք։ Այս գործընթացը ավելի երկար է, քան ձվի
սպիտակուցները հարելու գործընթացը։ Անընդհատ խառնելով աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը և հարում մինչև պինդ բեզե ստանանք։ Շատ հարթ և փայլուն մերենգա ենք ստանում, որը շատ լավ պահպանում է իր ձևը։
- Մերենգային ենք ավելացնում կիտրոնի կեղևն ու ներկը (կարող ենք ներկը լուծել 1 ճ/գդ սիսեռի ջրի մեջ) և կրկին հարում ենք։
- Շաքարավազը հարելու ընթացքում կարող ենք 1 -2 ճ/գդ կիտրոնահյութ ավելացնել (եթե երեխաների համար չէ, կարող ենք կիտրոնի լիկյոր ավելացնել)։
- Պատրաստի մերենգան լցնում ենք խոհարարական պարկի կամ ներարկիչի մեջ և դուրս ենք մղում յուղաթղթով պատված տապակի մեջ։
- Թխում ենք 120-130 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ` 50-60 րոպե (ջեռոցի
առանձնահատկությունից ելնելով)։ Բեզեն պատրաստելիս, լավ կլինի դնել ամենավերևում և ջեռոցի դուռը թեթևակի բաց թողնել։ Բեզեն ցանցի վրա սառեցնում ենք։
- Պատրաստի և լավ թխված բեզեն եղունգով հարվածելուց զրնգում է և տապակի վրայից
հեշտ է դուրս գալիս։ Թխենք և ուրախացնենք մեր հարազատներին։
Ի դեպ, այսպիսի բեզե պատրաստելիս կարող ենք բազմազանություն մտցնել. մեջտեղից բեզեները կիսում ենք և շոկոլադով կամ որևէ տեսակի ջեմով միացնում իրար։ Ձվերով բեզեին, ոչնչով չի զիջում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: