- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20-35 minutes
Պանրային ռուլետներով օրիգինալ ապուր
Բաղադրիչներ
- արգանակ հավի մսի - 500 մլ
- կարտոֆիլ - 4 հատ
- գազար - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- կանաչի
- Պանրով ռուլետների համար՝
- պանիր հալված - 100 գր
- ձու - 1 հատ
- ալյուր - 100-140 գր
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը լցնում ենք հավի արգանակի մեջ և եփում մինչև կիսահում վիճակը։
- Պանրային ռուլետների համար նախատեսված ձուն աղի հետ հարում ենք, ավելացնում ենք ալյուրն ու խմոր հունցում։ Ստացված խմորը գրտնակում ենք և առատորեն պատում հալած պանրի շերտով։ Խմորը ռուլետատիպ փաթաթում ենք և ոչ մեծ կտորների բաժանում։
- Պանրային ռուլետները կարտոֆիլով արգանակի մեջ ենք լցնում։ Թույլ կրակի վրա 10 րոպե եփում ենք, բայց ոչ երկար, որպեսզի ռուլետները շատ չեփվեն։
Գազարը մաքրում ենք, անցկացնում քերիչով, ապա մանրացված սոխի հետ տապակում բուսայուղի մեջ և լցնում կաթսայի մեջ։
- Եփում ենք ապուրը միջին կրակի վրա: Պատրաստ լինելուց 2-3 րոպե առաջ լցնում ենք մանրացված կանաչին։
Բարի ախորժակ։
Հավի արգանակը կարող ենք տավարի արգանակով փոխարինել։ Պանրային ռուլետներով անչափ համեղ ապուրի բաղադրատոմս , որի պատրաստման համար շատ ջանք ու եռանդ չի պահանջվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
kartofil@ miayn hami hamar er, te antesvel e???
Կարդացեք կարտոֆիլի հետագա ճակատագրի մասին 3-րդ կետում 🙂