- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Բրնձով փլավ բանջարեղենով
Բաղադրիչներ
- բրինձ - 300 գր
- գազար - 1 հատ
- սոխ - 2 գլուխ
- սունկ շամպինիոն - 300 գր
- ոլոռ կանաչ պահածոյացված - 100 գր
- լոբի կանաչ - 100 գր
- եգիպտացորեն պահածոյացված - 100 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մանր կտրատում ենք և բուսայուղով թավայի մեջ տապակում։
Սունկը լվանում ենք և 4 մասի բաժանում։ Այնուհետև վերցնում ենք հաստ տակով խոր կաթսա, մեջը բուսայուղ ենք լցնում և սունկը տապակում։
- Գազարը ձողաձև կտրատում ենք և լցնում սոխի վրա։ Դանդաղ կրակի վրա անընդհատ խառնելով 3-4 րոպե տապակում ենք։ Կանաչ ոլոռն ու կանաչ լոբին, բերում ենք սենյակային ջերմաստիճանի (եթե իհարկե, սառեցված են)։ Բրինձը ցանկալի է վայրի բրնձի հետ խառնենք և պատրաստենք այնպես, ինչպես նշված է փաթեթի վրա։ Եթե բրինձը ջերմակայուն փաթեթի մեջ է, եփում ենք, այնուհետև փաթեթից հանում և բրինձը տեղափոխում ափսեի մեջ։
- Սնկի վրա ենք ավելացնում գազարի հետ տապակած սոխը, բրինձը, աղն ու պղպեղը և լավ խառնում ենք։ 5 րոպեով կրակի վրա ենք դնում։
Ամենավերջում ավելացնում ենք սառեցված բանջարեղենը և եգիպտացորենը։ Կափարիչով ծածկում ենք և 5-7 րոպե շոգեխաշում։
- Բարի ախորժակ։
Բանջարեղենով և սնկով պատրաստված բրինձը կարող եք մատուցել որևէ մսային ուտեստի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: