- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 5 minutes
Անգլիական նախաճաշ
Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- հաց սպիտակ - 3 կտոր
- պանիր քերած - 100 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ
- մաղադանոս
Քայլերի հաջորդականություն
- 1 հատ ձուն թույլ եփում ենք։ Մնացած 2 ձվերը խառնիչով կամ հարիչով խառնում ենք, ավելացնում ենք աղը, մաղադանոսը և պղպեղը։
Հացը ձողաձև կտրատում ենք։ Ձվով զանգվածը լցնում ենք հացի վրա։
- Փայլաթիթեղապատ տապակը բուսայուղով պատում ենք, վրան ենք լցնում ձվի մեջ թաթախված հացի կտորները և վրայից պանիր ենք ցանում։
- Տեղափոխում ենք ջեռոցի մեջ և 5 րոպե մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում` մինչև դրանք ոսկեգույն դառնան։
- Մատուցում ենք տաք վիճակում։
Ստացված խրթխրթան հացիկները թաթախում ենք թերխաշ ձվի մեջ և համտեսում և իհարկե որպես լրացում կարող ենք անգլիական լայնեզր բաժակներով թեյ մատուցել։ Անգլիական նախաճաշ , երբ խոսքերն ավելորդ են 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: