

- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Նարինջով և բանանով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Թեյը լցնում ենք եռման ջրի մեջ և 1 բաժակ սև թեյ ենք թրմում (թունդ)։
- Ամանի մեջ ենք լցնում կտրատած բանանը (0,5 հատ), շաքարավազը, մեղրը, բուսայուղը, գոլ թեյը և 250 գր ալյուրը։
- Հարիչով հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
- Մնացած ալյուրը խառնում ենք աղի և սոդայի հետ։
- Ալյուրով զանգվածն ավելացնում ենք խմորով զանգվածին և կրկին հարում ենք` մինչև համասեռ զանգված ստանանք։
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ (18 սմ)։
- Թխում ենք 40 րոպե մինչև 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում։
- Պատրասոտւմ ենք կրեմը։ Նարինջը կեղևազատում ենք, կտորներով առանձնացնում ենք և թաղանթը հանում։ Լցնում ենք բլենդերի բաժակի մեջ։ 1 հատ նարնջի կեղևը կտրատում ենք և ավելացնում պտղամսին։ Այնուհետև ավելացնում ենք 0,5 հատ բանանը և մանրացված ընկույզը։ Բլենդերով խյուսանման զանգված ենք պատրաստում։
- Պատրաստի բիսկվիթը 3 շերտի ենք բաժանում։
- Բոլոր շերտերը հաջորդաբար կրեմով պատում ենք և իրար վրա շարում։ Վերևի շերտը ևս պատում ենք կրեմով։
- Ձևավորում ենք բանանի կտորներով և ընկույզով։
1-2 ժամ հանգիստ ենք թողնում, որպեսզի տորթը ներծծվի։ Բարի ախորժակ։
Նույնիսկ պահքի շրջանում չենք խախտի քաղցր թեյախմության ավանդույթը. ահա ասպիսի համեղ բանանով տորթ, որը իրական ուրախություն կպարգևի պահքի շրջանում
Թողնել պատասխան
Մուտք եղեք: