- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40-45 minutes
Մսապուր հալված պանրով
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 300 գր
- կարտոֆիլ - 300 գր
- գազար - 100 գր
- սոխ - 100 գր
- պանիր հալված - 100-150 գր
- թթվասեր - 1 ճ/գդ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- կարագ - 20 գր (տապակելու համար)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխն մանր կտրատում ենք։ Գազարը մանր խորանարդներով կտրատում ենք։
- Կարտոֆիլը միջին չափի խորանարդիկների ենք բաժանում։
- Բուսայուղն ու կարագը հաստ տակով կաթսայի մեջ տաքացնում ենք։
Ավելացնում ենք սոխն ու գազարը, մոտ 5-7 րոպե տապակում ենք, մինչև փափկի։
- Ավելացնում ենք ֆարշը։
- Ֆարշը անընդհատ թիակով խառնելով տապակում ենք մինչև գույնը փոխի։
- 1 լ ջուր ենք լցնում ֆարշի վրա (ջրի քանակությունը ըստ նախասիրության կարող ենք ավելի քիչ լցնել, այդ ժամանակ ապուրն ավելի թանձր կլինի)։
Ավելացնում ենք կարտոֆիլը, աղ ու պղպեղ ենք անում։
Եփում ենք 20-40 րոպե, մինչև կարտոֆիլն ու միսը փափկեն։
- Ավելացնում ենք հալած պանիրը, լավ խառնում ենք և թույլ կրակի վրա մոտ 3-5 րոպե եփում` մինչև պանիրը լուծվի։ Եթե հալած պանրիկներ են, ցանկալի է նախապես կտրատել, որպեսզի դրանք շուտ լուծվեն։
- Ավելացնում ենք թթվասերը, խառնում ենք և կրակի տակն անջատում (կարող ենք ըստ ցանկության յուրաքանչյուր բաժնի մեջ թթվասեր լցնել)։
- Հալած պանրով հագեցնող շատ համեղ մսապուրը պատրաստ է:
Այս հալած պանրով հագեցնող շատ համեղ մսապուրը կարող եք մատուցել ինչպես լավաշի, այնպես էլ նոր թխված հացի մեջ 🙂
Ահա դրանց բաղադրատոմսերը՝
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: