- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Մսային գնդիկներ պանրով և սնկով
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 500 գր
- կարտոֆիլ - 300 գր
- սունկ շամպինիոն - 300 գր
- սոխ - 100 գր
- պանիր - 50 գր
- թթվասեր - 100-200 գր
- ձու - 1 հատ (կամ մայոնեզ)
- աղ
- պղպեղ սև
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մաքրում ենք և մանր խորանարդներով կտրատում։
Շամպինիոնները նույնպես խորանարդներով կտրատում ենք։
- Թավայի մեջ բուսայուղը լավ տաքացնում ենք։
Ավելացնում ենք սոխն ու 5 րոպե տապակում` մինչև ոսկեգույն դառնա։
- Ավելացնում ենք շամպինիոնները, տապակում ենք այնքան մինչև սնկի ողջ ջուրը քաշվի։ Աղ և պղպեղ ենք անում։
- Ֆարշին ձու, աղ և պղպեղ ենք ավելացնում և ըստ ցանկության ` մսի համար նախատեսված համեմունքներով համեմում։
Հանգամանորեն խառնում ենք` մինչև համասեռ դառնա։
- Տափակ կոտլետներ ենք ձևավորում (այս բաղադրիչներից մոտ 9 հատ կոտլետ է ստացվում)։ Միջուկի համար յուրաքանչյուրի մեջտեղի հատվածում փոքր-ինչ փորվածք ենք անում։
- Ֆարշի վրա ենք լցնում սունկն ու փոքր ինչ սեղմում։
- Յուրաքանչյուր կոտլետի վրա 1 կտոր պանիր ենք դնում։
- Կարտոֆիլը մաքրում ենք, անցկացնում մեծ քերիչով և մի քիչ աղ անում։
Կարտոֆիլը լցնում ենք կոտլետի վրա։
- Վրայից թթվասեր կամ մայոնեզ ենք անում։
Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 30 րոպե(կամ ավել, կախված ջեռոցից) եփում։
- Ահա այսպիսին է կոտլետը` կտրած վիճակում։
- Քանի որ, այս ուտեստի մեջ կա և միս և կարտոֆիլ, լավ կլինի այն մատուցել բանջարեղենի հետ։ Կարող ենք լոլիկով ու վարունգով աղցանի հետ մատուցել, իսկ խաշած բանջարեղենն ըստ ճաշակի, օրինակ, բրոկկոլի։
Սնկի փոխարեն կարող եք եփած ձվով կամ բանջարեղենով (լոլիկով կամ դդմիկով) միջուկ պատրաստել։ Ֆարշը ` ըստ նախասիրության, բայց տավարով ֆարշը այս ուտեստին հիանալի համ է հաղորդում։ Կարտոֆիլի օրիգինալ գլխարկով սնկով և ֆարշով այս համեղ ուտեստը հարմար է մատուցել ճաշին և ընթրիքին, քանի որ այն շատ հագեցնող է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: