- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50 minutes
Բրաունի բանանով և պնդուկով
Բաղադրիչներ
- բանան - 5 հատ
- կակաո - 40 գր
- ալյուր - 300 գր
- շաքարավազ - 180 գր
- բուսայուղ - 5 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- պնդուկ - 100 գր
- շաքարավազ շագանակագույն - 3 ճ/գդ
- սոյայի սոուս - 4 ճ/գդ
- ջուր - 160 մլ (եռման)
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը կակաոյի և փխրեցուցիչի հետ մաղում ենք։ Պնդուկը չոր թավայի մեջ բովում ենք, կեղևազրկում և խոշոր կտրատում։ 3 հատ բանանը բլենդերով խյուսի ենք վերածում։ Մոտ 270 գր խյուս ենք ստանում։ Ալյուրը, կակաոն և շաքարավազը խառնում ենք, ավելացնում ենք բանանով խյուսը։ Ավելացնում ենք սոյայի սոուսը։ Այնուհետև լցնում ենք բուսայուղը և լավ խառնում ենք կամ հարիչով հարում։ Լցնում ենք եռման ջուրն ու խառնում։
- Ավելացնում ենք պնդուկն ու արագ խառնում։ Խմորը լցնում ենք ձևամանի մեջ։ Եթե ձևամանը սիլիկոնից չի, ուրեմն յուղաթղթով պատում ենք, այնուհետև լցնում ենք խմորը։ Թխում ենք մոտ 40 րոպե մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում։ Մի քիչ սառեցնում ենք և քառակուսիներով կտրատում։ Այժմ զբաղվում ենք բանանների կարամելիզացմամբ: Բանանը շրջանաձև կտրատում ենք` 0,8-1 սմ հաստությամբ։
- Շագանակագույն շաքարավազը ցանում ենք հաստ տակով թավայի մեջ և դնում ենք միջին ուժեղության կրակի վրա։ Երբ շաքարավազը սկսի հալել, կրակի տակը կիջեցնենք։ Չենք խառնում։ Ժամանակ առ ժամանակ կարող ենք թավան շարժել, որպեսզի շաքարավազը հավասարապես հալվի։ Շաքարավազը հալվելուն պես լցնում ենք սոյայի սոուսը։ Կրկին դնում ենք կրակի վրա և խառնում ենք, որպեսզի կարամելը համասեռ դառնա։ Կարամելը պետք է թույլ կրակի վրա եփվի։ Սոյայի սոուսի չափը` ըստ ցանկության։ Եթե որոշենք, որ սոյայի սոուսը քիչ ենք լցնում, ապա կարամելի մեջ մի քիչ տաք ջուր կավելացնենք։ Այսպիսի կարամելապատ բանանը կարող ենք մատուցել որպես առանձին աղանդեր։ Շատ համեղ է։ Կարամելի մեջ ենք լցնում բանանները(1 շերտով) և ամեն կողմից 2 րոպե եփում ենք։ 1 հատ բանանը կարող է չբավականացնել ամբողջ բրաունին ձևավորելու համար, այնպես որ, կարող ենք 1 բանան էլ ավելացնել: Յուրաքանչյուր կտոր բրաունիի վրա 2-3 բանանի կտոր ենք դնում և մատուցում։
Այսպիսով, բրաունի պատրաստելու ընթացքում մեր իմպրովիզացիաներն ավարտեցինք։ Կարամելապատ բանանը պարտադիր բաղադրիչ չէ, սակայն բանանի և շոկոլադի համադրությունը, անկասկած ավելի նուրբ համ է հաղորդում մեր թխվածքին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: