գինի

թարգմանություն՝ на русском - вино, in English - wine

Գինին յուրաքանչյուր ուտեստին յուրահատուկ համ է հաղորդում: Գոյություն ունեն տարբեր գինիներ, որոնք տարբերվում են իրենց համերով` քաղցր, դառը, կիսաքաղցր, չոր, կիսաչոր: Վերջիններս լինում են սպիտակ ու կարմիր: Մեծ նշանակություն ունի գինու հնեցումը. որքան հին է գինի, այնքան նրա համն առավել անզուգական է:

Հաճախ գինին ավելացնում են կերակուրների մեջ, իսկ երբեմն նաև դրանով տարբեր ուտեստներ են խաշում և շոգեխաշում: Եթե ցանկանում եք ընդգծել ուտեստի համը, ապա գինին խորհուրդ է տրվում ավելացնել վերջում: Իսկ որպես ալհոկոլային ըմպելիք, գինին մատուցում են ուտեստների հետ, որպեսզի այն ավելի ընդգծի վերջիններիս նուրբ համը:

Փորձեք մեր առաջարկած ուտեստներն ու ըմպելիքները, որոնք գինի են պարունակում:

Տիրամիսու
Մսով սուջուխ
Դդումով կարկանդակներ մսային միջուկով