թահին (քունջութի մածուկ)
թարգմանություն՝ на русском - тахини/тхина, in English - tahini
Թահինը քունջութի մածուկն է, որը հիմնականում օգտագործվում է հումուս, մութաբալ, բաբաղանուշ և այլ արևելյան ուտեստների բաղադրատոմսերի մեջ: Այն շատ հեշտ է պատրաստել տանը:
Պետք է ընդամենը քունջութը երկար մանրացնել բլենդերի մեջ՝ քունջութի ձեթի հետ: (կարելի է օգտագործել նաև ցանկացած այլ անհոտ ձեթ):
Այն կարելի է գնել նաև սուպերմարկետներում և արևելյան խանութներում:
Թահինը շատ օգտակար է: Այն հարուստ է վիտամիններ A, E, C-ով, որոնք ապահովում են մաշկի գեղեցկությունը, ինչպես նաև այլ միկրոէլեմենտներով:
Փորձեք մեր առաջարկած թահինով ուտեստները:

Լոլիկով հումուս

Հումուս կարմիր բազուկով

Բաբաղանուշ

Հումուս