ժելատին

թարգմանություն՝ на русском - желатин, in English - gelatin (gelatine)

Ժելատինը դոնդողաստեղծ նյութ է, որով պատրաստվում են տարբեր ուտեստներ՝ ժելե, պուդինգ, սուֆլե, և նույնիսկ ռուսական ստուդեն:

Վաճառվում է բոլոր խանութներում՝ համեմունքների բաժնում, փոքրիկ փաթեթնեով: Իսկ շուկաներում, համեմունքների խանութներում և Փեթակում կարելի է գնել կշռով: Այն ունի սպիտակ կամ դեղնավուն փոշու տեսք:

Կարևոր է հիշել, որ ժելատինն անպայման թրջում են սառը ջրով (կամ հեղուկով), և երբեք չեն եռացնում, քանի որ հակառակ դեպքում այն կորցնում է իր դոնդողաստեղծ հատկությունը: Այն պարզապես տաք վիճակում խառնում են մյուս բաղադրիչների հետ, և փոքր-ինչ հովանալուց հետո տեղափոխում են սառնարան մի քանի ժամով: Պետք է նաև հաշվի առնել, որ ժելատինով պատրաստած դոնդողնրը հալչում են սենյակային ջերմաստիճանում: Այդ պատճառով, եթե դոնդողը նախատեսված չէ սառնարանում պահելու համար, փորձեք պատրաստել այն ագար-ագարով, կամ պեկտինով, որոնք նույնպես կարելի է ձեռք բելեր համեմքւնքի մասնագիտացած խանութներում:

Ժելատինը շատ օգտակար է ոսկորների, մկանների, և ուղեղի աշխատանքի համար: Այն նաև պարունակում է մի շարք հանքային նյութեր և միկրոէլեմենտներ:

Ի դեպ, որ ժելատինով ուտեստները հաճախ առաջարկվում են պահքի ժամանակ: Բայց եթե այն դիտարկենք ամբողջ խստությամբ, ժելատինը ստանում են կենդանիների ոսկրային հյուսվածքներից, և այն կենդանական սնունդ է:

Ստորև ներկայացված են ժելատինով պատրաստվող ամենահամեղ դեսերտներն ու ուտեստները: :)

պաննա-կոտտա-1
Պաննա-կոտտա ելակի սոուսով
ժելեով-տորթ-1
Կիվիով ու ժելեով տորթ
ելակով-տորթ-1
Մուսսով ելակով տորթ
Մուսս-Ամարետտո-1
Մուսս «Ամարետտո»
կիտրոնով-դեսերտ-1
Կիտրոնով դեսերտ
հնդկացորենով-տորթ-1
Հնդկացորենի ալյուրով տորթ
Ելակով-տորթ-1
Տորթ «Ելակով պայթյուն»
կոկոսով-տորթ-1
Կոկոսով ու ազնվամորիով տորթ
Թթվասերային-ժելե-բանանով-1
Թթվասերային ժելե բանանով
Ժելով-տորթ-1
Ժելեով տորթ «Կոտրված ապակի»
հրաշք-1
Տորթ «Հրաշք»
Կիտրոնով-մարմելադ-1
Կիտրոնով մարմելադ
...23...10...