խոզապուխտ
թարգմանություն՝ на русском - ветчина, in English - ham
Խոզպուխտը խոզի բդի ապխտած միսն է: խոհարարության մեջ լայն կիրառում ունի: Բացի համեղ լինելու, վերջինս անզուգական համ է տալիս ուտեստին, այդ իսկ պատճառով էլ օգտագործվում է ամենատարբեր կերակուրների մեջ:
Խոզապուխտով պատրաստում են սենդվիչներ ու բագետաներ: Այն հիանալի համադրվում է շերտավոր խմորով պատրաստվող ամենատարբեր ուտեստների ու աղցանների հետ: Այն շատ սպիտակուց ու քիչ յուղ է պարունակում, այդ իսկ պատճառով էլ երբեմն խորհուրդ է տրվում օգտագործել տարբեր դիետաների ժամանակ:
Ահա մի քանի բաղադրատոմս, որոնք պատրաստված են խոզապուխտով:
Իտալական աղցան
Պաստա Կարբոնարա
Չեխական աղցան
Շերտավոր խմորով կարկանդակներ
Տավարի միս “Վելինգթոն”
Ամանորյա հնդկահավ
Կանապե
Խորտիկ ”Սառեցրած ձու”
Կանապե ”Հավայան”
Խոզապուխտով կանապե
Ձվով և խոզապուխտով աղցան
Նրբաբլիթով մինի ռուլետներ