կարտոֆիլ
թարգմանություն՝ на русском - картофель, in English - potatoes
Անհնար է պատկերացնել խոհանոցն առանց կարտոֆիլի: Այն թերևս ամենաշատ օգտագործվող բանջարեղենն է: Երբեմն այն նաև «երկրորդ հաց» են անվանում: Սովորաբար, կարտոֆիլի տեսակներն առանձնանում են իրենց գույնով, չափով ու համով: Վերջինս պարունակում է օրգանիզմի համար կարևոր հանքային նյութեր, A, C խմբի վիտամիններ, ամինաթթուներ, օսլա և սպիտակուց: Կարտոֆիլն ամենատարբեր կերպ են օգտագործում. խաշում, տապակում, խորովում, շոգեխաշում են, ավելացնում են տաք ուտեստների, աղցանների մեջ ու լցոնում:
Ահա Ձեզ ենք ներկայացնում կարտոֆիլային մի շարք բաղադրատոմսեր, որոնք դուր կգան անգամ ամենաքմահաճ գուրմանին:

Բանջարեղենային պիրոգ

Ապուր հավի մսի գնդիկներով

Ապուր մսային գնդիկներով

Լցոնված կարտոֆիլ

Անգլիական հովվական պիրոգ

Կարտոֆիլային բլիթներ

Կարտոֆիլ ֆրի ջեռոցում

Հունական ուտեստ ”Մուսակա”

Կարտոֆիլով և դդմիկով ուտեստ

Կանաչ ոլոռով կրեմ-ապուր

Սնկով ապուր հալած պանրով

Դդմիկով, մսով և պանրով կրեմ-ապուր