հապալաս
թարգմանություն՝ на русском - черника, in English - bilberry
Հապալասը հատապտղի տեսակ է, որի հայրենիքն անհայտ է: Հայտնի են ավելի քան 100 տեսակներ, որոնցից ամենատարածվածը սովորական, կարմիր, կովկասյան և արևելյան տեսակներն են: Հապալասն ունի մի շարք օգտակար հատկություններ. բարձրացնում է օրգանիզմի թթվայնությունը, ամրապնդում է ոսկրային համակարգը, այրում է խոլեստերինը, նպաստում է երիկամների քարերի հեռացմանը և այլն:
Այն խոհարարության մեջ օգտագործում են թե՛ թարմ, թե՛ սառեցրած և թե՛ պահածոյացված վիճակում: Շատ համեղ է ստացվում նրանով պատրաստված թխվածքները, դեսերտներն ու աղցանները, իսկ երբեմն այն օգտագործում են որպես բնական գունանյութ:
Հայաստանում աճում է հյուսիսային շրջանների անտառներում:
Ահա մի քանի օգտակար բաղադրատոմսեր:
Մրգերով ու հատապտուղներով ժելե
Հրեշտակային տորթ կիտրոնի կրեմով
Հատապտղային տորթ-պաղպաղակ
Շոկոլադե կեքս
Ֆրանսիական աղանդեր եփած կրեմով և հատապտուղներով
Ֆրանսիական աղանդեր ”Բուշե” հապալասով
Մեղրով տորթ հապալասի կրեմով
Կոմպոտ խնձորով և սառեցրած հապալասով
Կաթնաշոռով տորթ սուֆլե
Մրգային միջուկով քափքեյք