մաղադանոս

թարգմանություն՝ на русском - петрушка, in English - parsley

Մաղադանոսը հիմնականում որպես խավարտ է օգտագործվում։ Մատուցելուց 1 րոպե առաջ այն պետք է ավելացնել ուտեստի մեջ։ Գանգուր մաղադանոսը դառն է և քիչ բուրավետ, հարմար է աղցանների և ապուրների համար։ Իտալական մաղադանոսը (տափակատերև) շատ բուրավետ է և եփվելու ընթացքում պահպանում է իր բուրավետ հատկությունները։ Ինչպես նաև մաղադանոսը թարմացնում է շնչառությունը և օգնում է պայքարել սոխի և սխտորի հոտի դեմ, բարձրացնում է դիմադրողականությունը, A և C վիտամինների լավ աղբյուր է։

Մաղադանոսով կարող եք  կարտոֆիլ, մսային և բանջարեղենային ապուրներ ու ուտեստներ և գրիլ պատրաստել։

Կարտոֆիլը սնկով
Մսով լցոնված տաքդեղ
Խոզապուխտով ռուլետ
Զոքանչի լեզու
Վիտամինային աղցան
Կարտոֆիլ “Գյուղական” ձևով
Կարտոֆիլով աղցան
Պանրով ապուր
Մակարոնով ուտեստ “Նեապոլիտանական”
Բանջարեղենային թեթև աղցան
Կարկանդակ պսակ
Բանջարեղենով աղցան
...10...1112