շաքարավազ

թարգմանություն՝ на русском - сахар, in English - sugar

Շաքարավազը հատիկավոր սննդային արտադրանք է: Այն կազմված է սախարոզի 0,2-2,5 մմ չափ ունեցող բյուրեղիկներից: Շաքարավազը ստացվում է շաքարի ճակնդեղի և շաքարեղեգի մշակման արդյունքում։

Շաքարավազը ակտիվացնում է ուղեղի և ողնաշարի արյան շրջանառությունը, իսկ վերջինիս բացարձակ բացակայության դեպքում կարող են տեղի ունենալ սկլերոտիկ փոփոխություններ:

Շաքարավազը լինում է մանր, խոշոր, շագանակագույն: Առանց նրա անհնար է պատկերացնել թխվածքներն ու դեսերտները, օշարակներն ու մուրաբաները: Շաքարավազը լայնորեն կիրառում են հրուշակեղենի արտադրության մեջ:

Ահա այն ուտեստները, որոնք պատրաստվում են շաքարավազի օգտագործմամբ:

Խնձորով կարկանդակներ փայտիկի վրա
Շոկոլադե կրեմ տոստի համար
Կաթնաշոռով և անանասով տորթ
Ելակով տիրամիսու
Չեբուրեկի
Թխվածքաբլիթ ՛՛Գառնուկներ՛՛
Ելակով տորթ ռուլետներից
Շոկոլադե քափքեյք
Նարնջով ժելե
Դասական բիսկվիթ
Սրճային ժելե սերուցքով
Շոկոլադե պուդինգ կոկոսի համով
...10...8788...90...