պղպեղ սև
թարգմանություն՝ на русском - чёрный перец, in English - black pepper
Սև պղպեղը խոհարարության մեջ ամենահայտնի համեմունքն է: Այն լինում է հատիկավոր ու աղացած տարբերակով: Այն և հաճելի համ է տալիս կերակուրներին, և միաժամանակ շատ օգտակար է, քանի որ պարունակում է սպիտակուցներ, վիտամիններ, երկաթ, կալիում և կալցիում: Աղացած սև պղպեղն ավելացնում են խճողակների, ապուրների, սոուսների, մսային կերակուրների մեջ, իսկ հատիկավորը սովորաբար օգտագործում են երկար ժամանակ եփվող կերակուրների մեջ: Համեղ ձուկ պատրաստելու գլխավոր նախապայմանը դափնու տերևն ու հատիկավոր սև պղպեղն է:
Ահա բաղադրատոմսերը, որոնցում օգտագործվում է սև պղպեղ:
Տավարի մսով ռուլետ՝ լցոնված լոլիկով և պանրով
Հոթ-դոգ
Բանջարեղենով ձվածեղ
Դդմիկով ու մսով բլիթներ
Նեխուրով աղցան
Կաղամարով աղցան
Հավի խորոված ջեռոցում
Հավի մսով ու բուլղարական պղպեղով աղցան
Ազու թաթարական եղանակով
Խոզապուխտով ու սալորաչրով աղցան
Մսով ռագու բանջարեղենով ու սնկով
Մսով լցոնած լոլիկներ