պղպեղ սև
թարգմանություն՝ на русском - чёрный перец, in English - black pepper
Սև պղպեղը խոհարարության մեջ ամենահայտնի համեմունքն է: Այն լինում է հատիկավոր ու աղացած տարբերակով: Այն և հաճելի համ է տալիս կերակուրներին, և միաժամանակ շատ օգտակար է, քանի որ պարունակում է սպիտակուցներ, վիտամիններ, երկաթ, կալիում և կալցիում: Աղացած սև պղպեղն ավելացնում են խճողակների, ապուրների, սոուսների, մսային կերակուրների մեջ, իսկ հատիկավորը սովորաբար օգտագործում են երկար ժամանակ եփվող կերակուրների մեջ: Համեղ ձուկ պատրաստելու գլխավոր նախապայմանը դափնու տերևն ու հատիկավոր սև պղպեղն է:
Ահա բաղադրատոմսերը, որոնցում օգտագործվում է սև պղպեղ:
Կաղամբով թխվածքաբլիթ
Գազարով ու բրնձով կոտլետներ
Հավով ու պաստայով ուտեստ
Հոլանդական դասական սոուս
Սնկով տարտալետկաներ
Հայկական քյուֆթա
Թթվասերային կարկանդակ հավով ու կոճապղպեղով
Կաղամբով կարկանդակ
Բրնձե գնդիկներ
Հավի կրծքամիս սնկով ու պանրով
Սպիտակ սոուս պիցցայի համար
Մսով ու սնկով ռուլետ