պղպեղ սև
թարգմանություն՝ на русском - чёрный перец, in English - black pepper
Սև պղպեղը խոհարարության մեջ ամենահայտնի համեմունքն է: Այն լինում է հատիկավոր ու աղացած տարբերակով: Այն և հաճելի համ է տալիս կերակուրներին, և միաժամանակ շատ օգտակար է, քանի որ պարունակում է սպիտակուցներ, վիտամիններ, երկաթ, կալիում և կալցիում: Աղացած սև պղպեղն ավելացնում են խճողակների, ապուրների, սոուսների, մսային կերակուրների մեջ, իսկ հատիկավորը սովորաբար օգտագործում են երկար ժամանակ եփվող կերակուրների մեջ: Համեղ ձուկ պատրաստելու գլխավոր նախապայմանը դափնու տերևն ու հատիկավոր սև պղպեղն է:
Ահա բաղադրատոմսերը, որոնցում օգտագործվում է սև պղպեղ:
Ոսպով և հավով ուտեստ
Պաստա “Ֆետուչինի”
Պաստա Կարբոնարա
Ձու շոտլանդական ձևով
Իտալական ուտեստ “Պեպերոնատա”
Մանթի “Լաջան” սոուսով
Սնկով կրեմ-ապուր
Կաթնաշոռային “Եղևնիներ”
Ձուկ իշխան ֆրանսիական ձևով
Կանապե ”Նավակներ”
Աղցան ”Նռան ապարանջան”
Օրիգինալ տոլմա