պղպեղ սև
թարգմանություն՝ на русском - чёрный перец, in English - black pepper
Սև պղպեղը խոհարարության մեջ ամենահայտնի համեմունքն է: Այն լինում է հատիկավոր ու աղացած տարբերակով: Այն և հաճելի համ է տալիս կերակուրներին, և միաժամանակ շատ օգտակար է, քանի որ պարունակում է սպիտակուցներ, վիտամիններ, երկաթ, կալիում և կալցիում: Աղացած սև պղպեղն ավելացնում են խճողակների, ապուրների, սոուսների, մսային կերակուրների մեջ, իսկ հատիկավորը սովորաբար օգտագործում են երկար ժամանակ եփվող կերակուրների մեջ: Համեղ ձուկ պատրաստելու գլխավոր նախապայմանը դափնու տերևն ու հատիկավոր սև պղպեղն է:
Ահա բաղադրատոմսերը, որոնցում օգտագործվում է սև պղպեղ:
Խոզի մսով ու սնկով ռուլետներ
Պանրով ու խոզապուխտով կարկանդակներ
Մսով ու սնկով տոնական աղցան
Հնդկահավով ռուլետ
Աղցան «Արքայազն»
Սնկով ժուլյեն
Հավով օլադիներ
Խոզի մսով կոտլետներ
Սամսա
Արագ պիցցա թավայի մեջ
Սմբուկով և լոլիկով խորտիկ
Կեֆիրով ապուր