վանիլին
թարգմանություն՝ на русском - ванилин, in English - vanilla
Վանիլինը խոհարարության մեջ ամենաշատ օգտագործվող համեմունքներից մեկն է համարվում: Աշխարհում հայտնի են վանիլինի շուրջ 100 տեսակներ, սակայն խոհարարության մեջ օգտագործվում է վանիլինի փոշին, էքստրակտը, փայտիկն ու էսենցիան: Չնայած իր քաղցր հոտին, վանիլինը դառնահամ է:
Վանիլինը խոհարարության մեջ օգտագործվում է թխվածքների, դեսերտների, բուլկիների, թխվածքաբլիթների, կուլիչների ու մի շարք այլ քաղցրավենիքների մեջ:
Սակայն, վանիլին օգտագործելիս հարկավոր էզգույշ լինել չափաքանակների հետ, քանի որ շատ օգտագործման դեպքում թխվածքներն և աղանդերը ձեռք են բերում դառնություն: Հիմնականում թխվածքների համար օգտագործում են առավելագույնը 1թ/գդ վանիլինի փոշի:
Վանիլինի էսենցիան և էքստրակտը մուգ գունավորմաբ հեղուկներ են, որոնք ներկայումս ավելի շատ են կիրառվում, քան վանիլինի փոշին կամ փայտիկը:
Վանիլինի փայտիկը օգտագործում են հետևյալ կերպ. դանակով երկայնական կտրվածք են անում և օգտագործում միջուկը: Վերջինս, իհարկե, աննկարագրելի նուրբ համ է հաղորդում աղանդերին, սակայն միջուկի մեջ առկա սև մասնիկները չեն լուծվում խմորի կամ կրեմի մեջ, ուստի վանիլինի փայտիկի օգտագործումը փոքր-ինչ անհատական բնույթ է կրում:
Վանիլինը շատ օգտակար է օրգանիզմի համար, քանի որ բարձրացնում է աշխատունակությունը, բարելավում է ախորժակն ու կարգավորում մարսողական համակարգը:
Ծանոթացեք այս բաղադրատոմսերին, որոնք անպայման Ձեզ դուր կգան:
![Չիզքեյք-«Պրեմիերա»-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/12/Չիզքեյք-«Պրեմիերա»-1.jpg)
![Կաթնաշոռով-նրբաբլիթներ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/11/Կաթնաշոռով-նրբաբլիթներ-1.jpg)
![Վաֆլե-ձողիկներ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/11/Վաֆլե-ձողիկներ-1.jpg)
![Ռահաթ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/11/Ռահաթ-1.jpg)
![Թխվածքաբլիթ Ակնթարթ](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/11/Թխվածքաբլիթ-ակնթարթ-1.jpg)
![Կաթնային-թխվածքաբլիթներ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/11/Կաթնային-թխվածքաբլիթներ-1.jpg)
![Տորթ-նվեր-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/11/Տորթ-նվեր-1.jpg)
![Մարմարե-կեքս-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/10/Մարմարե-կեքս-1.jpg)
![Հրեշտակի-արցունքներ](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/10/Հրեշտակի-արցունքներ.jpg)
![Վանիլային-բուլկիներ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/10/Վանիլային-բուլկիներ-1.jpg)
![](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/09/Cooks-420X400-15.jpg)
![](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/09/Cooks-420X400-16.jpg)