անանուխ
թարգմանություն՝ на русском - мята, in English - mint
Տարբեր շրջաններում այն անվանում են անանուխ, դաղձ, նանա:
Այն համեղ և շատ օգտակար համեմունք է: Օգտագործվում է ըմպելիքների, թխվածքների, դեսերտների, աղցանների, խորտիկների, տաք կերակրատեսակների, ինչպես նաև ապուրների մեջ: Այսինքն՝ ամենուր:
Այն ուտեստին հաղորդում է թարմ և յուրօրինակ բույր:
Կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ չորացված տարբերակով:
Անանուխ ամռանը վաճառվում է միրգ/բանջարեղենի կրպակներում, իսկ ձմռանը՝ չորացված վիճակում, մթերային խանութների համեմունքների բաժնում, ինչպես նաև դեղատներում:
Վստահ ենք, որ Ձեզ դուր կգան ստորը ներկայացված անանուխով բաղադրատոմսերը:

Կարկանդակ կաթնաշոռային կրեմով և ազնվամորիով

Կիտրոնով աղանդեր

Անանուխով սոուս մսի համար

Ելակով և կաթնաշոռով աղանդեր

Անանուխով օշարակ

Շոկոլադե թխվածքաբլիթ անանուխով

Կոճապղպեղով թեյ

Թաբուլե

Խաղողով կոմպոտ

Անանուխով լիմոնադ

Սեխով սորբե

Ձմերուկով մոխիտո