ավելուկ
թարգմանություն՝ на русском - авелук, in English - aveluk
Ավելուկը խոտաբույս է, որն աճում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Պարունակում է վիտամիններ, թթուներ, ներկանյութ և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ, իսկ սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ և չոր տերևները։ Որպես սննդամթերք՝ ավելուկից պատրաստում են ինչպես ապուրներ, այնպես էլ օգտագործում են շոգեխաշած վիճակում։
Ահա բաղադրատոմսեր, որոնցում կիրառվում է ավելուկը։

Աղցան թարմ ավելուկով