բեկոն

թարգմանություն՝ на русском - бекон, in English - bacon

Բեկոնը հատուկ ընտրված խոզերի ոսկրահան և ողահան արած կողային միսն է։ Բեկոնը օգտագործում են որպես առանձին բաղադրիչ։ Կա հնդկահավի մսից պատրաստված բեկոն, կանադական, ապխտած և պանչետտա տեսակի բեկոն։ Վերջինս իտալական բեկոն է, պատրաստված է խոզի փափկամսից` տարբեր համեմունքներով և կանաչեղենով համեմված։

Կանադական բեկոնը տարածված է անվանել ՛՛պահքային բեկոն՛՛։ Այն պատրաստվում է խոզի գոտկատեղային հատվածից։

Ապխտած բեկոնը մի փոքր աղի է, ուտեստների մեջ օգտագործելուց առաջ լավ կլինի մի փոքր եփել, որպեսզի ապխտածի համը չզգացվի։

Հնդկահավի բեկոնը խոզի բեկոնի այլընտրանքային տարբերակն է։

Բեկոնով պատրաստում են աղցաններ, տաք և սառը ուտեստներ և խորտիկներ, որոնք հուսով ենք կհավանեք.

Հացով զամբյուղներ – ձվածեղ
Կրոկետներ հավի մսով և պանրով
Երշիկ տավարի մսով և բեկոնով
Պիրոգ հավի սրտով
Խորոված – գրիլ հավի մսից
Պիրոգ ”Կիշ Լորեն”
Խորոված-գրիլ խոզի մսից
Կարտոֆիլով ռուլետ
Բրնձով փլավ լավաշի մեջ
Պաստա դդումով և բեկոնով
Մսով թեղին բեկոնով և պիստակով
Խոզի մսով ռուլետ
...23