բուսայուղ
թարգմանություն՝ на русском - растительное масло, in English - vegetable oil
Բուսայուղը բույսերի հատիկներից, պտուղներից և այլ մասերից ստացվող յուղ է, որը շատ անհրաժեշտ է մեր օրգանիզմի համար։ Մեզանից շատերը ծանոթ են միայն արևածաղկի և ձիթապտղի յուղերին։ Այնինչ, բուսայուղի մի քանի տասնյակ տարատեսակներ կան. եգիպտացորենի, կտավատի ձեթ և այլն։
Ամենատարածված տեսակը` արևածաղկի ձեթը, լինում է ռաֆինացված (այն մի քանի աստիճան տեխնոլոգիական մշակման է ենթարկվում, չեզոք հոտ և համ ունի) և ոչ ռաֆինացված (որը միայն մեխանիկական զտման է ենթարկվում)։
Տապակելու համար, սովորաբար, ռաֆինացված ձեթն են օգտագործում, իսկ աղցանների մեջ, հատուկ համ և բույր փոխանցելու նկատառումով օգտագործում են ոչ ռաֆինացված ձեթը.
Շոկոլադե կեքս Պահքի համար
Շվեյցարական ուտեստ “Կարտոֆիլ Rösti”
Նարնջով կեքս
Աղցան «Վինեգրետ»
Տավարի կողոսկրեր ջեռոցում
Նարինջով տորթ
Մսով և սնկով խորտիկ
Կարտոֆիլ “Հովհար”
Ոչխարի բուդը ջեռոցում
Ծիրանաջեմով և չրերով կեքս
Հավի մսով և սնկով շտրուդել
Ջեմով պահքային թխվածք