բրոկոլի
թարգմանություն՝ на русском - брокколи, in English - broccoli
Բրոկոլին շատ օգտակար բանջարեղեն է՝ կաղամբազգիների ընտանիքից, որն արտաքինից հիշեցնում է կանաչ ծաղկակաղամբ: Այն վաճառվում է բոլոր սուպերմարկետներում, ինչպես նաև շուկայում՝ հիմնականում ամռանը և աշնանը: Իսկ ձմռան և գարնան ամիսներին բրոկոլի կարելի է ձեռք բերել սառեցված վիճակում:
Բրոկոլին հիանալի բնական հակաօքսիդանտ է, ինչպես նաև հարուստ է մի շարք վիտամիններով և իկրոէլեմենտներով:
Բրոկոլիից ստացվում են շատ համեղ ու օգտակար տաք ուտեստներ, աղցաններ և կրեմ-ապուրներ: Փորձեք մեր առաջարկած բրոկոլիով բաղադրատոմսերը և համալրեք Ձեր ճաշացանկը նոր կերակուրներով:

Բանջարեղենային պիրոգ

Բրոկոլիով և սնկով կարկանդակ

Բրոկոլիով և կարտոֆիլով կոտլետ

Էքսպրես կարտոֆիլ

Պիցցա «Նախաճաշ»

Սնկով և մսով ռուլետ

Հավ բանջարեղենով