գազար
թարգմանություն՝ на русском - морковь, in English - carrot
Գազարը վիտամիններով հարուստ անփոխարինելի դիետիկ մթերք է։ Լայնորեն օգտագործվում է դիետիկ և բուժական սննդակարգի մեջ։
Առավել հյութալի են գազարի հաստ, կարճ պտուղները (կարոտել)։ Գազարը և դրա հյութը նպաստում են օրգանիզմի նորմալ աճին, բարձրացնում են դիմադրողականությունը։ Գազարը բարելավում է մարսողությունը, հայտնի է նաև որպես ճիճվաթափ միջոց։ Գազարով հյութ են պատրաստում, որը ցանկալի է ըմպել խնձորի հյութի հետ խառնած, կամ 1 թ/գդ բուսայուղը խառնել 1 բաժակ գազարի հյութի հետ և ըմպել։ Գազարով ապուրներ, սոուսներ և աղցաններ են պատրաստում։ Դրանցից լավագույնները սիրով ներկայացնում ենք Ձեզ.

Սնկով և հավի մսով ջեռեփուկ

Գազար կորեական ձևով

Գազարով կարկանդակներ

Ռատատույ

Իտալական ուտեստ «Տիմբալ» սմբուկով

Բանջարեղենային սոթե կանաչ ոլոռով

Սպագետտի բոլոնեզ

Փլավ հավի մսով

Պիրոգ հավի մսով և բրնձով

Աղցան սև թոքով

Ապուր հավի մսի գնդիկներով

Մարինացված սկումբրիա