գարեձավար (перловая крупа)
թարգմանություն՝ на русском - крупа перловая, in English - pearl barley
Գարին հացազգիների ընտանիքի օգտակար և առողջարար խոտաբույս է։
Գարեձավարի ածիկը օգտագործվում է թարմ, չորացրած եւ փոշիացրած վիճակում։ Գարու ալյուրի խիտ եփուկը օգտակար է աղեստամոքսային համակարգի սուր բորբոքային հիվանդությունների դեպքում։
Գարեձավարում մագնիումի եւ ֆոսֆորի պարունակությունն ավելին է, քան բրնձահատիկում, իսկ դրա մեջ առկա բջջանյութն ավելի շատ է, քան ցորենի մեջ։ Ֆոսֆորը, որը գարեձավարի հիմնական հարստությունն է, նպաստում է նյութափոխանակությանը ։ Գարեձավարից հիմնականում ապուրներ և շիլաներ են պատրաստում։
Հնում գարեձավարով շիլան թագավորական ուտեստ էր համարվում։ Գարեձավարով ամենահամեղ շիլաների բաղադրատոմսերը ստորև.
Լոլիկի մածուկով պերլոտտո
Պերլովկա մսով և սնկով
Գարեձավար սնկով և կանաչ ոլոռով
Ռիզոտտո բանջարեղենով