գինի կարմիր
թարգմանություն՝ на русском - красное вино, in English - red wine
Կարմիր գինին ամենանրբաճաշակ խմիչքներից է համարվում: Կարող ենք առանձնացնել պորտուգալական Պորվեյնը, ֆրանսիական Կագորը, հայկական Վերնաշենը և Արենին:
Այն ոչ միայն համեղ է, այլև`օգտակար: Գինին ստացվում է խաղողի կամ մրգա–պտղային հյութի ամբողջական կամ մասնակի խմորման միջոցով: Բժիշկների կարծիքով, եթե օրական օգտագործենք մեկ բաժակ կարմիր չոր գինի,ապա հաջող կպայքարեք արյան խցանումների դեմ:
Կարմիր գինի օգտագործում են նաև խոհարարության մեջ: Այն հրաշալի համադրվում է մսային կերակուրների հետ: Սովորաբար միսը մարինադ դնելու համար խորհուրդ են տալիս օգտագործել քիչ քանակությամբ կարմիր գինի, քանի որ այն յուրահատուկ փափկություն ու համ է հաղորդում: Բացի այդ, կարմիր գինին օգտագործում են նաև սոուսների պատրաստման մեջ: Փորձեք սնկային կերակուրները համադրել գինու հետ. արդյունքը կապշեցնի Ձեզ:
Այն բաղադրատոմսերը պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի կարմիր գինի: