զեֆիր
թարգմանություն՝ на русском - зефир, in English - zephyr
Զեֆիրը հրուշակեղեն է, որը ստացվում է շաքարավազի ու ձվի սպիտակուցի միախառնումից՝ մրգային-հատապտուղային պյուրեի ավելացմամբ: Իսկ դոնդողանման հատկությունը հաղորդվում է ժելատինի, պեկտինի կամ ագար-ագարի միջոցով:
Զեֆիրը շատ օգտակար է. այն բարելավում է ուղեղի աշխատանքն ու իմունային համակարգը, ինչպես նաև կարգավորում արյան ճնշումն ու ստամոքսի աշխատանքը:
Զեֆիրը հրաշալի դեսերտ է, իսկ երբեմն այն օգտագործում են նաև ոչ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու համար:
Փորձեք մեր առաջարկած զեֆիրով բաղադրատոմսերը:

Սերուցքով ու զեֆիրով ելակ

Զեֆիրով և մրգերով տորթ

Կոնֆետ շոկոլադով և զեֆիրով

Շոկոլադե-զեֆիրային պաղպաղակ

Զեֆիրով տաք շոկոլադ