թխվածքաբլիթ
թարգմանություն՝ на русском - печенье , in English - cookies
Չկա այնպիսի մարդ, ով թխվածքաբլիթ չսիրի: Հրուշակեղենի այս տեսակն օգտագործվում է ինչպես առօրյա ճաշացանկում, այնպես էլ առիթների համար պատրաստված քաղցր կերակուրների մեջ:
Թխվածքաբլիթներն ունեն բազմաթիվ տեսակներ` նուշի, ընկույզի, բիսկվիթային, կրեկեր, բրաունի, սավոյարդի և այսպես շարունակ: Վերջիններս առանձնանում են իրենց համերով և կազմությամբ: Հայտնի են աղի, քաղցր, միջուկներով, շոկոլադե, սրճային, մրգային, փխրուն, պինդ թխվածքաբլիթներ, որոնք ունեն իրենց առանձնահատուկ համերը:
Թխվածքաբլիթ կարող եք օգտագորել մի շարք թխվածքների ու դեսերտների մեջ: Նրանք համադրվում են վաֆլիների, պաղպաղակների, մրգերի հետ:
Սիրու՞մ եք թխվածքաբլիթ, ապա անպայման փորձեք մեր առաջարկած համեղ բաղադրատոմսերը:

Տիրամիսու

Թխվածքաբլիթով տորթ ազնվամորու մուսսով

Պաղպաղակ ՛՛Դեղձով պարֆե՛՛

Չիզքեյք շոկոլադե գնդիկներով

Իտալական աղանդեր շոկոլադով

Գերմանական պիրոգ ”Կուխեն”

Շոկոլադե աղանդեր թխվածքաբլիթով

Ելակով տիրամիսու

Տորթ – սուֆլե ազնվամորիով

Տիրամիսու

Կաթնաշոռով տորթ հաղարջով

Շոկոլադով և բալով տորթ