ժելատին

թարգմանություն՝ на русском - желатин, in English - gelatin (gelatine)

Ժելատինը դոնդողաստեղծ նյութ է, որով պատրաստվում են տարբեր ուտեստներ՝ ժելե, պուդինգ, սուֆլե, և նույնիսկ ռուսական ստուդեն:

Վաճառվում է բոլոր խանութներում՝ համեմունքների բաժնում, փոքրիկ փաթեթնեով: Իսկ շուկաներում, համեմունքների խանութներում և Փեթակում կարելի է գնել կշռով: Այն ունի սպիտակ կամ դեղնավուն փոշու տեսք:

Կարևոր է հիշել, որ ժելատինն անպայման թրջում են սառը ջրով (կամ հեղուկով), և երբեք չեն եռացնում, քանի որ հակառակ դեպքում այն կորցնում է իր դոնդողաստեղծ հատկությունը: Այն պարզապես տաք վիճակում խառնում են մյուս բաղադրիչների հետ, և փոքր-ինչ հովանալուց հետո տեղափոխում են սառնարան մի քանի ժամով: Պետք է նաև հաշվի առնել, որ ժելատինով պատրաստած դոնդողնրը հալչում են սենյակային ջերմաստիճանում: Այդ պատճառով, եթե դոնդողը նախատեսված չէ սառնարանում պահելու համար, փորձեք պատրաստել այն ագար-ագարով, կամ պեկտինով, որոնք նույնպես կարելի է ձեռք բելեր համեմքւնքի մասնագիտացած խանութներում:

Ժելատինը շատ օգտակար է ոսկորների, մկանների, և ուղեղի աշխատանքի համար: Այն նաև պարունակում է մի շարք հանքային նյութեր և միկրոէլեմենտներ:

Ի դեպ, որ ժելատինով ուտեստները հաճախ առաջարկվում են պահքի ժամանակ: Բայց եթե այն դիտարկենք ամբողջ խստությամբ, ժելատինը ստանում են կենդանիների ոսկրային հյուսվածքներից, և այն կենդանական սնունդ է:

Ստորև ներկայացված են ժելատինով պատրաստվող ամենահամեղ դեսերտներն ու ուտեստները: :)

Կաթնաշոռով տորթ նարնջով
Սուֆլե կարկադեով
Ռահաթ լոխում
Խոզապուխտ «Մարմարյա»
Մրգային ժելե
Տորթ սուֆլե ելակով և բանանով
Պաննա-կոտտա
Տորթ-սուֆլե ազնվամորիով
Տորթ ”Սպիտակ տրյուֆել”
Ֆրանսիական աղանդեր ”Բուշե” հապալասով
Տորթ ”Դեղձով պաննա-կոտտա”
Տորթ ”Ֆրեզիե”
...910...