լազանյայի շերտեր
թարգմանություն՝ на русском - слои лазаньи, in English - layers of lasagna
Լազանյայի շերտերը քառակուսի կամ ուղղանկյան տեսք ունեցող պաստայի տեսակ է, որով պատրաստում են իտալական հայտնի ուտեստ Լազանյան:
Լազանյայի շերտերի պատրաստման համար օգտագործվում է ցորենի պինդ տեսակները: Սովորաբար լազանյայի մի քանի շերտերի արանքում լցնում են ամենատարբեր խճողակներ ու սոուսներ, իսկ վրան քերում մոցարելլա, սուլուգունի կամ այլ պանիրներ: Այս շերտերը պատեն օգնում, երբ ինքնուրույն պատրաստելու ժամանակ չկա:
Լազանյայի շերտերը վաճառվում են ցանկացած սուպերմարկետում և խոշոր մթերային խանութներում:
Ահա մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն Ձեզ դառնալ իսկական խոհարար:

Լազանյա «Բոլոնեզ» սոուսով

Դասական լազանյա

Լազանյա խոզի մսով

Բանջարեղենային լազանյա