լավաշ
թարգմանություն՝ на русском - лаваш, in English - lavash
Լավաշը հայկական բարակ, սպիտակ հաց է: Այն պատրաստում են ալյուրից, ջրից, թթխմորից և աղից։ Հայաստանում լավաշ սովորաբար թխում են ավանդական ճանապարհով. խմորը բարակ գրտնակում են և կպցնում կավե թոնրի տաք պատերին։ Նոր թխված լավաշը չոր է, սակայն փակ տարայի մեջ փափկում է: Արագ փափկեցնելու համար լավաշի վրա կարելի է ջուր ցողել, և 30 րոպեյով հանգիստ թողնել: Չոր լավաշը ճիշտ պայմաններում կարելի է պահպանել շատ երկար:
Լավաշը հրաշալի համադրվում է յուրաքանչյուր կերակուրի հետ: Դրա մեջ նաև շատ հարմար է խճողակներ, պանրի տեսակներ լցնել ու համեղ կերակուրներ պատրաստել: Նրանով պատրաստում են կարկանդակներ, ռուլետներ, սենդվիչներ, բրնձով փլավ լավաշի մեջ և այլն:
Լավաշը նաև շատ հաճախ օգտագործում են որպես մի շարք խմորի տեսակների փոխարինող տարբերակ: Օրինակ՝ այն կարող է փոխարինել լազանյայի շերտերին:
Շատ կարևոր է, որ լավաշը լինի որակյալ. այն պետք է թխված լինի հավասարաչափ, լինի բարակ և առաձգական, չպարունակի կողմնակի բաղադրիչներ, և շատ աղի չլինի:
Ձեզ ենք ներկայացնում լավաշով պատրաստված մի քանի բաղադրատոմսեր.











