խաղող
թարգմանություն՝ на русском - виноград, in English - grape
Խաղողն իր յուրահատկությամբ ու օգտակար հատկություններով հայտնի է ամբողջ աշխարհում: Այն ոչ միայն համեղ է, այլև օրգանիզմի համար անչափ օգտակար, քանի որ պարունակում է A, C, B վիտամիններ, ինչպես նաև կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր և մագնեզիում: Վերջինս կարգավորում է մարսողական համակարգի խնդիրները:
Խաղողն ունենում է կանաչ, դեղին, կարմիր, վարդագույն, մանուշակագույն ու սև գունավորում: Հայաստանում հայտնի է սպիտակ և սև Սաթենի, դեղին և վարդագույն Երևանի, սև քիշմիշ, Նազելի և այլ տեսակներ:
Խոհարարության մեջ խաղողով պատրաստում են գինի, կոնյակ, մուրաբա, կոմպոտ, չամիչ, ինչպես նաև օգտագործում են թխվածքների ու դեսերտների պատրաստման մեջ: Խաղողի տերևներից պատրաստում են հայկական ազգային դոլմա, որը լցոնում են մսային խճողակներով:








