խմորիչ
թարգմանություն՝ на русском - дрожжи, in English - yeast
Խմորիչն օգտագործվում է խմորը բարձրացնելու և դրան փխրունություն հաղորդելու համար: Վաճառվում է բոլոր մեծ մթերային խանութներում ու սուպերմարկետներում:
Խմորիչն իրականում միաբջիջ սունկ է, որն ընկնելով խմորի կամ այլ սննդարար միջավայրի մեջ, արթնանում է, և իր կենսագործունեությամբ փքում այն: Խմորիչով են պատրաստվում հացի, բուլկու, դասական կրուասանի, որոշ կարկանդակների և մի շարք այլ խմորներ:
Խմորիչն օգտագործվում է նաև գարեջրագործության և շատ այլ ոլորտներում:
Այն շատ հարուստ է B խմբի վիտամինններով:
Փքաբլիթ (պոնչիկ)
Թեթև խմորով յուրահատուկ սնկեր
Կակաչի սերմով ռուլետ
Նրբերշիկով և կարտոֆիլով կարկանդակ
Երկգույն կրուասան
Պանրով կարկանդակ
Խմոր բուլկու համար
Ջեմով բուլկի
Զատիկի թխվածք ”Զամբյուղ”
Զատիկի կուլիչ
Զատիկի հյուսքեր
Ընկույզով և չրերով կուլիչ