ծաղկակաղամբ
թարգմանություն՝ на русском - цветная капуста, in English - cauliflower
Ծաղկակաղամբը շատ օգտակար ու միաժամանակ համեղ բանջարեղեն է: Այն պարունակում է C, K, B6, B1, B3 վիտամիններ, ինչպես նաև կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, մանգան, սպիտակուց ու ճարպեր:
Գոյություն ունեն կանաչ, նարնջագույն և մանուշակագույն ծաղկակաղամբներ: Բոլոր տեսակներն էլ լայն կերպով օգտագործվում են խոհարարության մեջ: Նրանցով պատրաստում են բանջարեղենային ապուրներ, սոուսներ ու ջեռեփուկներ ու կարկանդակներ: Այն կարող եք ձեռք բերել տարվա բոլոր եղանակներին, սակայն հհասունացման ժամանակահատվածը հուլիս-նոյեմբեր ամիսներն են:
Փորձեք մեր առաջարկած բաղադրատոմսերը.

Ծաղկակաղամբով օլադիներ

Ծաղկակաղամբով կոտլետներ

Հավով ու պաստայով ուտեստ

Սննդարար պիցցա

Տապակած ծաղկակաղամբ թթվասերային սոուսով

Բանջարեղենային պիրոգ

Ծաղկակաղամբով աղցան