կակաչի սերմ(мак)
թարգմանություն՝ на русском - мак, in English - poppy seed
Կակաչը հայտնի է իր նրբությամբ ու գեղեցկությամբ, սակայն սա դեռ ամենը չէ: Գլխավոր հարստությունը կակաչի սերմն է, որը խոհարարության ու բժշկության մեջ մեծ արժեք ունի: Կակաչի սերմերը լինում են սպիտակ, մոխրագույն, կապույտ կամ երկնագույն: Վերջիններս ունեն նուրբ հոտ ու համ ու շատ լավ են համադրվում սնկով ուտեստներին ու սոուսներին: Օրինակ, ֆրանսիական Ֆուա-գրան անպայման մատուցվում է կակաչի սերմերից պատրաստված սոուսի հետ, իսկ ավստրիական շտրուդելներն անհնար է պատկերացնել առանց լցոնված սերմերի:
Կակաչի սերմերը հաճախ օգտագուծում են հալվա պատրաստելու համար, ինչպես նաև ավելացնում կաթնային ըմպելիքների ու յոգուրտների մեջ:
Կակաչի սերմ կարող եք գտնել մեր առաջարկած հետևյալ բաղադրատոմսերում:

Կակաչով և ընկույզով տորթ

«Հրեշտակային» բիսկվիթով տորթ

Աղցան կաղամբով և կակաչի սերմերի լցոնով

Տորթ “Caprice”

Կակաչի սերմով բուլկի