կաղամբ բրյուսելյան
թարգմանություն՝ на русском - брюссельская капуста, in English - brussels sprouts
Գոյություն ունեն բրյուսելյան կաղամբի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց մեծությամբ ու ձևերով և լինում են ինչպես կլոր, այնպես էլ օվալաձև: Բրյուսելյան կաղամբը բարձրացնում է իմունիտետը, նպաստում է վերքերի շուտ ապաքինմանը, նիհարելուն, տեսողության լավացմանը և ազատում է անքնությունից: Այն ունի ընկուզային քաղցր համ ու, որպեսզի պահպանի իր օգտակար հատկությունները, խորհուրդ է տրվում խաշել ընդհամենը մի քանի րոպե: Կաղամբը հրաշալի համադրվում է բոլոր տեսակի մսերի, սնկերի, բրնձի, կարտոֆիլի ու մակարոնեղենի հետ: Մեծ Բրիտանիայում Սուրբ ծննդյան ավանդական կերակուր է: Ներկայացնում ենք բաղադրատոմսեր, որտեղ կգտնեք այս համեղ բանջարեղենից:
Բրնձով խավարտ
Սաբջի
Տապակած կարտոֆիլ բանջարեղենով