կանաչի
թարգմանություն՝ на русском - зелень, in English - herbs
Համեղ կերակրի գաղտնիքը կախված է համեմունքներից և կանաչիների օգտագործումից, իսկ ճիշտ համադրված կանաչիները խոհարարներին հանճարեղ են դարձնում:
Կանաչին խոհանոցի զարդն է համարվում: Այն օգտագործում են բոլոր ճաշատեսակների մեջ. համեմում ապուրները, ձկնային, մսային կերակուրները, ջեռեփուկները, աղցանները, բուտերբրոդները, սենդվիչները և այսպես շարունակ: Սովորաբար, խոհարարության մեջ ընդունված է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ չորացված ու մանրեցված կանաչիներ: Կոնաչիները օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեն, այդ իսկ պատճառով էլ վերջիններիս օգտագործումը շատ անհրաժեշտ է: Գոյություն ունեն կանաչիների բազմաթիվ տեսակներ, որոնցից ամենահայտնինեն են.
Ռեհան- Թարմ ռեհանը ուտեստին լավ բույր է հաղորդում, իսկ չորացրածը` լավ համ։
Մաղադանոս- Հիմնականում որպես խավարտ է օգտագործվում։ Մատուցելուց 1 րոպե առաջ այն պետք է ավելացնել ուտեստի մեջ։
Ուրց- Լայնորեն օգտագործվում է շոգեխաշած և ջեռոցում եփված ուտեստների մեջ, ինչպես նաև աղցանների և ապուրների մեջ։
Ծիտրոն- Հարմար է համեմել ապուրները, մսային (հատկապես գառան մսի հետ), բանջարեղենային ուտեստները և անգամ մրգային աղցանները։
Եղեսպակ- Հիմնականում օգտագործում են իտալական խոհանոցում՝ թռչնամիսը, ճագարի միսն ու այլ մսատեսակները համեմելու համար։
Անանուխ- Այն կարող եք ավելացնել ապուրների, աղցանների, լիմոնադների, կոկտեյլների, կոնֆետի, շոկոլադի և թեյի մեջ։
Սամիթ- Թարմ վիճակում ավելացվում է աղցանների, ապուրների, մսով երկրորդ ուտեստների, ձկան, բանջարեղենի և սոուսների մեջ։ Այն լայն օգտագործվում է նաև պահածոյացման մեջ։
Այս բոլոր բաղադրատոմսերում օգտագործվում է կանաչի: